Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0786/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/0786/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2018 թվականի օգոստոսի <<28>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով Անի Մարգարի Ավդալյանի (անձնագիր՝ AK0341594, տրված՝ 18.07.2009 թվականին, 028-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, 2-րդ թաղամաս, շենք 1, 25 բնակարան, փաստացի բնակվող` ՀՀ, Շիրակի մարզ, գյուղ Պեմզաշեն, 4-րդ փողոց, տուն 19, այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Ռաֆիկ Քաջիկի Բարսեղյանի (հաշվառված՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, 2-րդ թաղամաս, շենք 1, 25 բնակարան, այսուհետ նաև` Պատասխանող)` հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջների մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ
I. Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 17.08.2018 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
II. Հայցադիմումի նկատմամբ կիրառելի է հատուկ հայցային վարույթների իրականացման կարգը, քանի որ հայրության ճանաչման և ալիմենտի բռնագանձման պահանջներն ինքնին ընտանեկան գործով վարույթ է համարվում, ուստի հատուկ հայցային վարույթներն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 201-203-րդ դրույթներով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 201-203-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:
ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`