Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/23008/02/18 քաղաքացիական գործով պատասխանող՝ Կարեն Հմայակի Հարությունյանին ուղղված դատական ծանուցագիր

17.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5 և 6 մաս

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 183 հոդվածի 9-րդ մասի համաձայն՝ եթե հայցվորը դատական նիստից դուրս ներկայացնում է պահանջներից հրաժարվելու մասին գրավոր միջնորդություն, ապա առաջին ատյանի դատարանը միջնորդությունն ստանալու պահից տասնօրյա ժամկետում հրավիրում է դատական նիստ` պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով: Եթե հայցվորը նիստի ժամանակ պնդում է պահանջներից հրաժարվելու իր միջնորդությունը կամ պատշաճ տեղեկացված լինելու պայմաններում չի ներկայանում դատական նիստին, ապա առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործի վարույթը կարճելու մասին:
Հայցվոր կողմից՝ 05․12․2018թ․ դատարն է մուտքագրել՝ հայցից հրաժարվելու վերաբերյալ միջնորդություն։
Հրավիրվում եք, ըստ հայցի` <<Ֆասթ Կրեդիտ Կապիտալ>> ՈՒՎԿ ՓԲԸ-ի ընդդեմ Կարեն Հմայակի Հարությունյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով դատական նիստի՝ պահանջներից հրաժարվելու մասին միջնորդությունը և դատական ծախսերի բաշխման հարցերը քննելու նպատակով, որպես հայցվոր կողմ, 2019 թվականի փետրվարի 28-ին, ժամը 12։00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Արաբկիր նստավայր՝
Դատարանի հասցեն` ՀՀ, ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, 1-ին հարկ, դահլիճ 1:

/ Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, լիազորված անձի մասնակցության դեպքում՝ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով/:

Հասցե` ՀՀ,ք․Երևան, Հր․Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-287-100

Էլ. փոստ`