Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ4/0515/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

19.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս


Պատասխանող՝ Արսեն Ցոլակի Առաքելյանին
/Լոռու մարզ, գ.Լուսաղբյուր 11 փողոց, 2-րդ փակուղի, 4-րդ տուն/

ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի Մարիամ Նորայրի Առաքելյանի ընդդեմ Արսեն Ցոլակի Առաքելյանի՝ ամուսնալուծության պահանջի մասին հա. ԼԴ4/0515/02/18 քաղաքացիական գործը:

2018 թվականի նոյեմբերի 19-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունը և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:

2018 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստի ընթացքում ՀՀ Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը որոշում է կայացրել հաշտության համար ամուսիններին տրամադրել 2 ամիս ժամանակ: Այդ առումով դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +37432222-33-93

Էլ. փոստ`