Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԱՎԴ/0555/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Թիվ ԱՎԴ/0555/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Սիրանուշ Վլադիմիրի Ալթունյան
Ծանուցվող անձի հասցեն` ՀՀ, ք. Երևան Հալաբյան փ., 31/70

Հայտնվում է, որ քաղաքացիական գործով ըստ հայցի <<Արդշինբանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Սիրանուշ Վլադիմիրի Ալթունյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, դատական նիստը նշանակված է 2019 թվականի հունվարի 29-ին, ժամը 11:30-ին:
Նշանակված օրն ու ժամին ներկայացեք ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ անձը հաստատող փաստաթղթով /դատական նիստերի դահլիճ թիվ 2/:
Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի:
Նախագահող դատավոր՝ Սամվել Մատինյան
Դատավորի օգնական՝ Գոհարիկ Եղոյան
Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ՀՀ, Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522387

Էլ. փոստ`