Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Լևոն Ալեքսանի Թորոսյանի գույքի կրկնաճուրդի կազմակերպման և անցկացման մասին

11.01.2019

Տիպ` Աճուրդների մասին հրապարակային ծանուցումներ
Հայտատու` Լևոն Ալեքսանի Թորոսյանի սնանկության կառավարիչ Արամ Էդիկի Խաչատրյան
ՙՍնանկության մասին՚ ՀՀ օրենքի 76-րդ հոդված

Լևոն Ալեքսանի Թորոսյանի գույքի 25.12.2018թ. ժամը 15:00-ին հայտարարված աճուրդը չի կայացել հայտ չներկայացնելու պատճառով: 30.01.2019թ. ժամը 15:00-ին Լևոն Ալեքսանի Թորոսյանի սնանկության գործով կառավարիչ՝ Արամ Խաչատրյանի կողմից ք.Երևան, Բաղրամյան 5 հասցեում կանցկացվի Լևոն Ալեքսանի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող, ՙԻնեկոբանկ՚ ՓԲԸ-ում գրավադրված ներքոհիշյալ լոտով անշարժ գույքի բաց դասական եղանակով, հրապարակային սակարկություններով աճուրդ-վաճառք.
Լոտ 1. ՀՀ, Շիրակի մարզ, ք.Գյումրի, Թբիլիսյան խճուղի, 6/13 բնակելի տուն /կիսակառույց/ հասցեում գտնվող 74.91.քմ մակերեսով տունը, 0.009134 հա մակերեսով հողամասը ընդամենը 6 983 820 /վեց միլիոն ինը հարյուր ութսուներեք հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ մեկնարկային գնով: Գույքի գնասհատումը կատարվել է ՙԱ.Գ.ԷՍԹԵՅԹ՚ ՍՊԸ-ի կողմից: Աճուրդին մասնակցելու համար պետք է ներկայացվեն` ֆիզիկական անձի դեպքում` անձնագրի պատճենը. իսկ իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի դեպքում` դրանց պետական գրանցումն հավաստող փաստաթղթերի պատճեները. աճուրդի մասնակցության վճարի և կանխավճարի վճարումը հավաստող փաստաթղթերը: Մասնակցության վճարը և կանխավճարը կազմում են լոտի մեկնարկային գնի համապատասխանաբար 1% և 5% -ը: Աճուրդի մասնակցության վճարը և կանխավճարը պետք է վճարվի կանխիկ, կամ փոխանցումեվ ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ի՝ Լևոն Ալեքսանի Թորոսյանի անվամբ բացված սնանկության թիվ 16047050895506 հատուկ հաշվին, մինչև աճուրդին նախորդող օրը ներառյալ: Աճուրդին մասնակցել ցանկացողները աճուրդի անցկացման օրվան նախորդող 5 օրվա ընթացքում` ընդհուպ մինչև աճուրդին նախորդող օրվա ժամը 16:00 կարող են հայտ ներկայացնել ՀՀ Սնանկության դատարանի Գյումրու նստավայր` ք.Գյումրի, Անկախության հրապարակ 7 հասցեյով: Աճուրդում հաղթող է համարվում առավել բարձր գին առաջարկած մասնակիցը: Հավանական գնորդները կրելու են նաև գույքի ձևակերպման հետ կապված վճարային պարտավորությունները: Ցանկացողները աճուրդի կանոնակարգին և լոտին կարող են ծանոթանալ սնանկության գործով կառավարիչ Արամ Խաչատրյանի մոտ` ք. Երևան. Բաղրամյան 5 հասցեում, հեռ. /091/555-320

Հասցե` ք.Երևան, Իսակովի, 4/1 շ., բն.11

Հեռ..` +374 91 55 53 20

Էլ. փոստ`