Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵՇԴ/0738/02/3քաղաքացիական գործով որպես պատասխանող Յուրի Արմաղանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

11.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող-Աշոտ Արմաղանյանին
/ք. Երևան, Արտաշիսյան 62/46/

Դուք հանդիսանում եք թիվ ԵՇԴ/0738/02/13 քաղաքացիական գործով ըստ հայցի «Երևանշին» ՍՊԸ-ի ընդդեմ «Կիպ-Մոնտաժ» ՍՊԸ-ի, Աշոտ Արմաղանյանի և Յուրի Արմաղանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին, որպես պատասխանող:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 12 փետրվարի 2019թ.-ին` ժամը 12:00-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Արաբկիրի նստավայրում (ք. Երևան, Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ հա. 2):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-90-92

Էլ. փոստ`