Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԳԴ4/1107/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող – <<Սևան-1>> համատիրությանը
/ք. Սևան, Նաիրյան 83/

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<Սևան-1>> համատիրության սնանկության գործով կառավարիչ Արմենակ Վաղինակի Էլոյանի հայցն ընդդեմ <<Սևան-1>> համատիրության, <<Համերաշխություն>> համատիրության և <<Գառաժ>> համատիրության` գործարքներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 2019 թվականի հունվարի 24-ին` ժամը 12:00-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Նշված օրը և ժամին <<Սևան-1>> համատիրությունը հրավիրվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին համատիրության ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1

Հեռ..` +374 261 20700

Էլ. փոստ`