Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/11539/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

16.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

№ ԴԴ-20/Ե-
Գործ ԵԴ/11539/02/18
<<15>> հունվարի 2019թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ Ամալյա Չարչյանին
/ք.Երևան,Մազմանյան փող., 8 շենք, բն.8


Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 22.06.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Արամ Լևուշի Ղազարյանի, Լևուշ Ավագի Ղազարյանի, Ամալյա Սերյոժայի Չարչյանի, Գայանե Լևուշի Ղազարյանի՝ գույքի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից բաժինն առանձնացնելու, ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատերերի կողմից բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 15.01.2019թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2019 թվականի փետրվարի 25-ին, ժամը 17:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`