Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/20770/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում

17.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված 6-րդ մաս

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am

№ ԴԴ-20/Ե-
Գործ ԵԴ/20770/02/18
<<15>> հունվարի 2019թ.

Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ

Պատասխանող՝ <<Նահապետ և Կ>> ՍՊԸ ընկերությանը
հասցեն՝ ք.Երևան, Ա.Ահարոնյան, 7շ., նկուղ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արթուր Ստեփանյան) 28.09.2018թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Մարգարիտա Աշոտի Հովհաննիսյանի ընդդեմ Կարեն Ռոլանդի Սարկիսսյանի, Հրաչիկ Ռաֆայելի Վարդապետյանի, Վալերի Գրիգորի Արզումանյանի, Աննա Լևի Դոլմազյանի, Մարիետա Օնիկի Բադալյանի, Ռուզան Հարությունի Խոնդկարյանի, Վիկտորյա Սպարտակի Օհանյանի, Գոհար Օնիկի Գյոզալյանի, Դոնարա Գրիգորի Մանասյանի, Սերգեյ Գրիգորի Տոնոյանի, Ելենա Դուրգարյանի, Վարդան Վաչագանի Գասպարյանի, Մարիետա Մկրտիչի Կոխլիկյանի, Էդուարդ Ալեքսանդրի Նահապետյանի, Զարմիկ Միրաբի Միրզոյանի, Դավիթ Աղասու Չալկատրյանի, Ռուբիկ Վաղարշակի Գյուլնազարյանի, Քրիստինա Ալեքսանդրի Մնացականյանի, Անժելա Ալեքսանդրի Մնացականյանի, Արաքսյա Գրիշայի Պողոսյանի, Քերոբ Աստվածատուրի Պողոսյանի, Լյուդմիլա Մարտիկի Համբարձումյանի, Կարինե Վիլենի Մարտիրոսյանի, Լուսինե Վիլենի Մարտիրոսյանի, Գևորգ Լևոնի Պալյանի, Սերգեյ Իվանի Ավանեսովի, Հենրիկ Հայկի Դավթյանի, Սամվել Աշոտի Խաչատրյանի, Վերգինե Ցոլակի Գալստյանի, Դավիթ Սամվելի Խաչատրյանի, Տիգրան Սամվելի Խաչատրյանի, Հերբերտ Վանուշի Համբարձումյանի, Արմենակ Մարտունի Գրիգորյանի, Պերճուհի Տիգրանի Կարապետյանի, Լևոն Լենվելի Քոչարյանի, Հեղինե Աշոտի Սարգսյանի, Արմեն Սամվելի Այվազյանի, <<Նահապետ և Կ>> ՍՊԸ ընկերության՝ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին՝ խնդրելով ճանաչել Մարգարիտա Աշոտի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը՝ Երևան քաղաքի Ավետիս Ահարոնյան փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքի 26,40 քմ մակերեսով թիվ 35 նկուղային տարածքի նկատմամբ պահանջի մասին հայցադիմումը, որն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Նույն դատարանը 15.01.2019թ. որոշում է կայացրել նախնական դատական նիստ նշանակելու մասին, որը ևս օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ: Նշված որոշման համաձայն՝ սույն քաղաքացիական գործով հրավիրվել է նախնական դատական նիստ՝ 2019 թվականի փետրվարի 27-ին, ժամը 16:30-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր, ք.Երևան, Հ.Ներսիսյան 10):
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ. ՊԱՊՈՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 20-97-01

Էլ. փոստ`