Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3584/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

պատասխանող՝ Արեն Շահբազյանին
հասցեն` ք. Վանաձոր, Զաքարյան 14 շ., 18 բն.


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Արմինե Հենրիկի Շահբազյանի, Նելլի Գուրգենի Գևորկովայի, Հենրիկ Արմենի Շահբազյանի, Դավիթ Վահրամի Օհանյանի, Արմեն Հենրիկի Շահբազյանի, Ռիտա Նիկոլայի Սիմոնյանի, Անդրանիկ Վահրամի Օհանյանի, Գուրգեն Արմենի Շահբազյանի և Արեն Հենրիկ Շահբազյանի` բնակարանի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197 հոդվածի 3-5-րդ կետերում սահմանված կանոններով բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականատեր պատասխանողների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում՝ գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 26.02.2019 թվականին, ժամը 17:30-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Առաջարկվում է նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, միևնույն ժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147 հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր՝ դատարանի 18.01.2019 թվականի որոշումը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`