Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/1021/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

22.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/1021/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2018 թվականի հոկտեմբերի <<17>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով Սարիկ Մոսկովի Սարգսյանի (հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Սարատակ, 3-րդ փողոց, 3-րդ նրբանցք, տուն 8, բնակության հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Լուսակերտ, այսուհետ նաև` Հայցվոր) ընդդեմ Վազգեն Աղասու Հովհաննիսյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Լուսակերտ, 3 փողոց, հող 20), Ալվինա Կառլենի Ծառուկյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Լուսակերտ), Զոհրաբ Վազգենի Հովհաննիսյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Լուսակերտ), Նելլի Վազգենի Հովհաննիսյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Լուսակերտ), Անի Վազգենի Հովհաննիսյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Լուսակերտ, այսուհետ նաև` Պատասխանողներ)` Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում գտնվող 0,424հա մակերեսով ջրովի վարելահողի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցադիմումին,

ՊԱՐԶԵՑԻ

Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 04.10.2018 թվականին:
Հայցադիմումը, բացառիկ տարածքային ընդդատության կանոնի համաձայն, ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 24-րդ, 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`