Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԼԴ3/0160/02/18 քաղաքացիական գործով պատասխանող կողմին ուղղվածդատական ծանուցագիր

23.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան Տաշիրի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդված 7-րդ մաս

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

թիվ ԼԴ3/0160/02/18 քաղաքացիական գործ

պատասխանողներ 1. Արմեն Ռուբենի Առաքելյանին
/հասցե՝ Լոռու մարզ, Լոռի-Բերդ համայնք, Անդրանիկի 8/

2. Լենիկ Առաքելյանին
/հասցե՝ Լոռու մարզ, Լոռի-Բերդ համայնք, Անդրանիկի 8/

3. Անժելա Առաքելյանին
/հասցե՝ Լոռու մարզ, Լոռի-Բերդ համայնք, Անդրանիկի 8/

4. Ջուլետա Առաքելյանին
/հասցե՝ Լոռու մարզ, Լոռի-Բերդ համայնք/ և

5. Գոհար Առաքելյանին
/հասցե՝ Լոռու մարզ, Լոռի-Բերդ համայնք/

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում քննվում է թիվ ԼԴ3/0160/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի ընդդեմ Արմեն, Ռուբեն, Լենիկ, Անժելա, Արմեն, Ջուլետա և Գոհար Առաքելյանների` ընդհանուր սեփականությունց բաժին առանձնացնելու պահանջի վերաբերյալ:
Դատարանի` 2018 թվականի հուլիսի 4-ի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել էր դատատեխնիկական և դատաապրանքագիտական փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել էր մինչև փորձաքննության ավարտը:
«Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի կողմից 21.01.2019 թվականին Դատարանում ստացվել է 567-01/Վ-018 փորձագետի եզրակացությունը, որի հիմքով Դատարանը կայացրել է որոշում գործի վարույթը վերսկսելու մասին: Սույն գործով Դատարանի կողմից սահմանվել է գործի քննության օր՝ 2019 թվականի փետրվարի 8-ին, ժամը 15:00-ին Տաշիրի նստավայրում:
Դուք ծանուցվում եք որպես պատասխանող` նշված օրը ներկայանալ դատական նիստին ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Տաշիրի նստավայրում /հասցե` ք. Տաշիր, Ջահուկյանի 19/:
Նկատի ունենալով, որ սույն դատական ծանուցագիրը ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրվելու պահից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված գործողությունները համարվում են կատարված, ուստի դատական նիստին չներկայանալու դեպքում դատարանը սույն քաղաքացիական գործն իրավունք ունի քննել Ձեր բացակայությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը խնդրվում է ներկայանալ գործով նշանակված դատական նիստին:

Դատավորի օգնական Ա. Հազոյան

Հասցե` Լոռու մարզ, ք. Տաշիր, Ջահուկյանի-19

Հեռ..` +374 254 22515

Էլ. փոստ`