Թիվ ԼԴ/2673/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
23.01.2019
Պատասխանող՝ Ալվարդ Մինասյանին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Կասյան փ., 11շ., բն.17/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲ ընկերության ընդդեմ Մելինե Արմենակի Սարդարյանի, Շալիկո Արմենակի Սարդարյանի, Նատալյա Գրիգորյանի, Արմենակ Շալիկոյի Սարդարյանի, Ալվարդ Մինասյանի և Տիգրան Արմենակի Սարդարյանի՝ բաժինը որոշելու, բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջների մասին հա. ԼԴ/2673/02/18 քաղաքացիական գործը:
2018 թվականի հոկտեմբերի 17-ի և նոյեմբերի 01-ի դատարանի գրությամբ Ձեզ էր ուղարկվել ուղեկցական գրությունը և նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշումը, սակայն Ձեզ ուղարկված դատավարական փաստաթղթերը փոստային ծառայության կողմից վերադարձվել են դատարան:
Սույն քաղաքացիական գործով 2019թ. հունվարի 23-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. մարտի 19-ին, ժամը 17:20-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374322 2-33-93
Էլ. փոստ`