Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ2/1178/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

24.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 4-րդ մաս

Գործ թիվ ԿԴ2/1178/02/17

ԴԴ23
,,____,,____________2017թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր

Պատասխանող` <<Մանե>> բաց բաժնետիրական ընկերություն
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան,
Սևանի 6


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գուրգեն Գագրատի Թադևոսյանի ընդդեմ <<Չափիչ>> բաց բաժնետիրական ընկերության, <<Մանեկ>> բաց բաժնետիրական ընկերության, <<Կոնաբ>> բաց բաժնետիրական ընկերության, <<Գառնի-1>> բաց բաժնետիրական ընկերության, <<Սիս>> բաց բաժնետիրական ընկերության՝ վնասների հատուցման պահանջի մասին:
Դատաքննությունը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 20-ին, ժամը 12:00-ին (դատական նիստերի դահլիճ 1) և անհրաժեշտ է նշված օրը և ժամին` պատշաճ լիազորագրով, անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Դատարանը Ձեզ պարզաբանում է, որ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28 հոդվածի 1-ին մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն.
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով հիշյալ օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել օրենսգրով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ:
Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ մինչև դատաքննությունը պարտավոր է գործին մասնակցող մյուս անձանց առջև բացահայտել տվյալ պահին իրեն հայտնի այն ապացույցները, որոնց վրա նա հղում է կատարում որպես իր պահանջների և առարկությունների ապացուցման հիմք, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, իսկ ըստ 5-րդ մասի` գործին մասնակցող անձինք իրավունք ունեն հղում կատարելու միայն այն ապացույցների նկատմամբ, որոնց հետ գործին մասնակցող մյուս անձինք սույն օրենս•րքով սահմանված կարգով ծանոթացել են նախօրոք, իսկ համաձայն 7-րդ մասի` կողմերն իրավունք չունեն ոչնչացնելու կամ թաքցնելու որևէ ապացույց կամ այլ եղանակով խոչընդոտելու դրա հետազոտմանը և գնահատմանը` դատավարության մյուս կողմի համար անհնարին կամ դժվարին դարձնելով ապացույցները հավաքելը և ներկայացնելը: Նման փաստերի առկայության դեպքում դատարանը խոչընդոտող կողմի վրա է դնում հակառակը ապացուցելու պարտականությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի /դիմողի/ կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1

Հեռ..` +374 226 45156

Էլ. փոստ`