թիվ ԳԴ1/0126/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
25.01.2019
Քաղաքացիական գործով պատասխանող
Համլետ Շեքսպիրի Թադևոսյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Ակունք, Սարալանջի փ., տուն 13
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ1/0126/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի «ԷԿԼՕՖ» ունիվերսալ վարկային կազմակերպությունսահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (այսուհետ նաև` «ԷԿԼՕՖ» ՈՒՎԿ ՍՊԸ) ընդդեմ Համլետ Շեքսպիրի Թադևոսյանի, Էմմա Թելմանի Ավետիսյանի և Գոհարիկ Հրանտի Գևորգյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Համլետ Շեքսպիրի Թադևոսյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Ակունք, Սարալանջի փ., տուն 13), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «բացակա» նշումով :
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ1/0126/02/18 քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտը կհրապարակվի 2019 թվականի մարտի 05-ին՝ դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարականփաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374-264-2-42-44
Վեբ կայք` www.datalex.am
Էլ. փոստ`