Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1030/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Գործ թիվ ԵԱԴԴ/1030/02/17
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
Հակընդդեմ հայցվոր ` Մարինե Հարությունյան
/ք.Երևան, Տ. Պետրոսյան փող., 36 շ., 61 բն./
Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա. Փիլոսյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սահակ Գրիգորյանի ընդդեմ Մարինե Հարությունյանի 07.06.2013 թվականին Ղուկաս Համբարձումյանի և Սահակ Գրիգորյանի միջև առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու <<Ժիրարմ>> ՍՊ ընկերությանը 07.06.2013 թվականին կնքված պայմանագրի կողմ <<Կողմ 1>>, Ղուկաս Համբարձումյանի փոխարեն ճանաչելու պահանջի մասին, երրորդ անձ <<Ժիրարմ>> ՍՊ ընկերության և ըստ հակընդդեմ հայցի Մարինե Հարությունյանի ընդդեմ Սահակ Գրիգորյանի `գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հիշյալ քաղաքացիական գործով Դուք կանչվում եք որպես հայցվոր:
Քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականին փետրվարի 26-ին, ժամը` 14:30-ին, որը տեղի կունենա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40, թիվ 3 դատական նիստերի դահլիճ/:
ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի համաձայն` հայցվորը կամ պատասխանողը իրավունք ունի դատարանին խնդրել վեճը լուծելու իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8-րդ հոդվածի համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Կից ուղարկվում է Երևան քաղաքի Ընդհանուր իրավասության դատարանի 27.11.2018 թվականի որոշում՝ գործը դատաքննության նշանակելու մասին:
Դատավորի օգնական Մ.Հակոբյան

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 339596, 112

Էլ. փոստ`