Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԱՎԴ/1686/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

30.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս



Թիվ ԱՎԴ/1686/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Պատասխանող՝Լուսինե Ռաֆիկի Նավասարդյանի
Ծանուցվող անձի հասցեն` Արարատի մարզ, գ. Բաղրամյան, Բաղրամյան փ, 1 տուն

Հայտնվում է, որ քաղաքացիական թիվ ԱՎԴ/1686/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի` Վերա Ալեքսանի Սիմոնյանի, Նաիրա Մերուժանի Մանուկյանի, Մանվել Յուրիկի Ղազարյանի, Սուսան Արամայիսի Մեժլումյանի, Սեդա Սերգեյի Մեժլումյանի, Միրա Ժորայի Դավթյանի, Վազգանուշ Գլավինկայի Գևորգյանի, Ռաիսա Ալեքսանի Սիմոնյանի, Վիկտորյա Արշալույսի Կիտոյանի, Հրաչյա Համիկի Չանդիրյանի, Հասմիկ Սամվելի Մելքոնյանի, Էդիտա Երվանդի Կարապետյանի, Էդգար Եղիայի Գևորգյանի, Աննա Յուրիկի Ղազարյանի (ներկայացուցիչ, փաստաբան Յուրի Շիրինյան) ընդդեմ Լուսինե Ռաֆիկի Նավասարդյանի՝ բռնագանձում տարածելու նպատակով ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջի մասին, դատական նիստ է նշանակված 2019 թվականի փետրվարի 28-ին ժամը 10:30-ին:

Չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ՝ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի:

Նախագահող դատավոր՝ Գևորգ Բալյան
Դատավորի օգնական՝ Մ.Պետրոսյան

Ծանոթություն-Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն պարտավոր եք հայցադիմումն վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան` դրանում նշելով դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը /անվանումը/, հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու կամ դրա դեմ մասնակի կամ ամբոջությամբ առարկելու Ձեր դիրքորոշումը:
Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին`
ա/ հայցի հիմքում ընկած այն փաստերը, որոնք Դուք չեք ընդունում,
բ/ արդյոք հայցվորի ներկայացված փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար,
գ/ այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում, և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված,
դ/ պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը:
Հայցադիմումի պատասխանի հետ Դուք պետք է ներկայացնեք Ձեր տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են Ձեր պնդած փաստերը, եթե դուք կրում եք դրանց ապացուցման պարտականությունը, և եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները:Հայցադիմումի պատասխանը պետք է ստորագրի պատասխանողը կամ նրա ներկայացուցիչը:Ներկայացուցչի ստորագրած պատասխանին պետք է կցվի նրա պատասխանը ստորագրելու լիազորությունը հավաստող փաստաթուղթը:
Դուք նախազգուշացվում եք, որ հայցադիմումի պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես Ձեր կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից ներկայացված փաստաթղթերը դեպոնացված են դատարանում, որոնց Դուք կարող եք ծանոթանալ սույն գրությունը ստանալու պահից 1-շաբաթվա ժամկետում:

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522075

Էլ. փոստ`