Թիվ ԳԴ4/2316/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցում
04.02.2019
Պատասխանողներ – Գագիկ Գևորգի Դադոյանին
Մարինե Արտեմի Կևեյանին
/ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Գեղամասար համայնք,
Դարանակ բնակավայր, 4-րդ փողոց, հա. 12 տուն/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության հայցի ընդդեմ Երջանիկ Մարատի Գոհարյանի, Գագիկ Գևորգի Դադոյանի և Մարինե Արտեմի Կևեյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Հայտնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1):
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`