Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԹԻՎ ԵԿԴ/3246/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Գործ հա. ԵԿԴ/3246/02/17
«19ե նոյեմբերի 2018թ.


Քաղաքացիական գործով հայցվոր՝
՛՛Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՛՛
ՊՈԱԿ-ի
ներկայացուցիչ՝ Արման Աբրահամյանին
/ՀՀ, Կոտայքի մ., գ. Քասաղ, Ստեփանյան 3/8/

Քաղաքացիական գործով պատասխանող՝
՛՛Փրայմ Փրոդաքշն՛՛ ՍՊ ընկերությանը
/ՀՀ, ք. Երևան, Նալբանդյան փող., շենք 3, բն. 17/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` ՛՛Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր՛՛ ՊՈԱԿ-ի ընդդեմ ՛՛Փրայմ Փրոդաքշն՛՛ ՍՊ ընկերության՝ 7.320.000 ՀՀ դրամ գումարի, սկսած 15.08.2017 թվականից մինչև պարտավորության կատարման օրը՝ 6.000.000 ՀՀ դրամ գումարի նկատմամբ օրական 0.2 տոկոս դրույքաչափով հաշվարկվող տույժի գումարի և դատական ծախսի հարցի լուծման պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 27-ին, ժամը 15:00-ին (ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա, դատական նիստերի դահլիճ թիվ 3), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով հրավիրվում եք ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարությանը մասնակից կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 93-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն է.
- Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան ուղարկվող փաստաթղթերը պետք է ներկայացվեն նույն դատարանի գրասենյակ` ք. Երևան, Մովսես Խորենացի 162ա հասցեով:


ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Ք.ԳԱԼՍՏՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Մ.Խորենացի 162ա

Հեռ..` +374 10 57 66 31

Վեբ կայք` ք.Երևան, Մ.Խորենացի 162ա

Էլ. փոստ`