Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/2674/02/17 քաղաքացիական գործով անչափահաս Աննա Ժոռայի Ուզունյանի օրինական ներկայացուցիչ՝ Նելլի Բենիամինի Խաչատրյանին ուղղված դատական ծանուցագիր

07.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/2674/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Վլադիմիր և Լուիզա Ուզունյանների ընդդեմ Նելլի Բենիամինի Խաչատրյանի, անչափահաս Աննա Ժոռայի Ուզունյանի օրինական ներկայացուցիչ՝ Նելլի Բենիամինի Խաչատրյանի և Նաիրա Վլադիմիրի Մուշուլովայի՝ ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող բնակարանից հայցվորների բաժնեմասերն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Անչափահաս Աննա Ժոռայի Ուզունյանի օրինական ներկայացուցիչ՝ Նելլի Բենիամինի Խաչատրյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Նելլի Բենիամինի Խաչատրյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Շերամի փող., 3 շենք, բն. 21:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մարտի 28-ին, ժամը՝ 11:00-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճ 3/9

Հեռ..` +37498125515

Էլ. փոստ`