Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/4182/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան, քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդված 6-րդ մաս

Քաղաքացիական գործ`
ԵԱԴԴ/4182/02/16
ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
«Մ ԸՆԴ Հ ԿՈՄ» ՍՊ ընկերության
/ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 44 շ., բն. 30/

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գ. Վարդանյանի վարույթում գտնվող քաղաքացիական գործով ըստ հայցի Հրանտ Ալավերդյանը և Մարինա Ալավերդյանը ընդդեմ «Մ ԸՆԴ Հ ԿՈՄ» ՍՊ ընկերության, «Յունիբանկ» ՓԲ ընկերության, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք՝ «Մ ԸՆԴ Հ ԿՈՄ» ՍՊ ընկերության սնանակության գործով կառավարիչ Խաչատուր Ղահրամանյան և ՀՀ «Կենտրոն» նոտարական գրասենյակի նոտար Աիդա Աբրահամյան՝ 11.03.2013թ. թիվ 005-277-1/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը՝ գրանցված սեղանամատյանում 1108 համարի տակ, 04.03.2014թ. հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 972 համաձայնագիրը, 11.03.2014թ. թիվ005-277/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը՝ գրանցված սեղանամատյանում 1109 համարի տակ, հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 971 համաձայնագիրը, 11.03.2013թ. թիվ 005-277-2/ԱՀ անշարժ գույքի հաջորդող հիփոթեքի պայմանագիրը՝ գրանցված սեղանամատյանում 1110 համարի տակ, հաջորդող հիփոթեքի պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ 970 համաձայնագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին քաղաքացիական գործի քննությունը հետաձգվել է` նշանակվելով մեկ այլ հերթի:
Գործի քննությանը մասնակցելու համար Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպես պատասխանող:
Ներկայանալու ժամանակը` 2019թ. փետրվարի 14-ին, ժամը 11:50-ին։
Ներկայանալու վայրը` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Աջափնյակ նստավայր/, հասցեն` ք. Երևան, Նազարբեկյան թաղամաս 40/դատական նիստերի դահլիճ թիվ 3/։
Խնդրվում է նշված օրը և ժամին գործի քննությանն ապահովել Ձեր կամ Ձեր ներկայացուցչի մասնակցությունը։
Անհրաժեշտ է դատարան ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում։
Ծանոթություն.
Դատական նիuտի մաuին պատշաճ ծանուցված կողմերի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար և նման դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ։
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ. ԱՂՈՒՄՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` 374 39-95-96 ներքին համար 111

Էլ. փոստ`