Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

թիվ ԿԴ2/0899/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերը դատարանում դեպոնացված լինելու վերաբերյալ ծանուցում

13.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ԿԴ2/0899/02/18
ԴԴ23
,,____,,____________2018թ.
Պատասխանող` Կարո Յուրիկի Բոյախչյանին
Հասցե`ՀՀ, Կոտայքի մարզ, Արզնի ավան, 5 փողոց, 2 նրբանցք, 9 տուն

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (դատավոր Ա. Արզումանյան) վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «ԱյԴի Բանկ» փակ բաժնետիրական ընկերության ընդդեմ Կարո Յուրիի Բոյախչյանի, Նորավարդ Բադալի Անդրեասյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին: Օրենքով սահմանված կարգով ու ժամկետներում դատավարական փաստաթղթերը ուղարկվել է Ձեզ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Դատարանի Չարենցավանի նստավայրում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցագիրը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են Դատարանի գրասենյակ՝ (ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, Երիտասարդության 2/1

Հեռ..` +374 226 45156

Էլ. փոստ`