Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3443/02/14 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող` Վահրամ Գևորգյանին
հասցեն` ք.Վանաձոր, Տերյան 14/11


ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Լոռի-Ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի ընդդեմ Մարգար Ժորժի Գևորգյանի, Սվետլանա Քոչարյանի, Վահրամ Գևորգյանի և Մարինե Գևորգյանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից բաժնեմասեր առանձնացնելու և դրանց վրա բռնագանձում տարածելու, բաժնեմասի առանձնացման անհնարինության կամ համասեփականատերերի կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու պահանջների մասին:
Գործի դատաքննությունը նշանակվել 09.04.2019 թվականին, ժամը 12:50-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 118 հոդվածի կարգով, գործը կարող է քննության առնվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր` դատարանի 06.02.2019 թվականի որոշումը:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ` Մ. ՍԻՄՈՆՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374032224032

Էլ. փոստ`