Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ1/1394/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

14.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ՇԴ1/1394/02/17

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<28>> դեկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս, ծանոթանալով <<Ինեկոբանկ>> ՓԲ ընկերության (ՀՎՀՀ` 02518512, գրանցման վկայական թիվ 0169, հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Թումանյան 17, այսուհետ նաև` Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Գառնիկ Սիմոնի Դավթյանի (անձնագիր՝ АM0487870, տրված՝ 25.10.2011 թվականին, 034-ի կողմից, հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12), Ջուլիետա Մեխակի Բադիկյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12), Սիմոն Գառնիկի Դավթյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12) և Արման Գառնիկի Դավթյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, գ. Արփենի, 3-րդ փողոց, տուն 12, այսուհետ նաև՝ Պատասխանողներ)՝ ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու և բռնագանձում տարածելու պահանջների մասին թիվ ՇԴ1/1394/02/17 քաղաքացիական գործին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

I. 06.11.2017 թվականին դիմելով Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Դատարան) Հայցվորի ներկայացուցիչը խնդրել է ընդհանուր սեփականություն համարվող անշարժ գույքից Պատասխանող Գառնիկ Դավթյանի բաժինն առանձնացնել, բաժնի վրա տարածել բռնագանձում, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել համասեփականատերերի միջև, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
Դատարանի (դատավոր` Ա. Խաչատրյան) 08.11.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) 25.12.2017 թվականի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն և նույն օրվա մեկ այլ որոշմամբ գործի վարույթը կասեցվել է՝ փորձաքննություն նշանակված լինելու հիմքով:
08.10.2018 թվականին <<Էքսպերտ Գրուպ>> ՍՊ ընկերությունից ստացվել է 02.10.2018 թվականի թիվ 18-001 եզրակացությունը:
Դատարանի (դատավոր՝ Ա. Խաչատրյան) 09.10.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը վերսկսվել է:
01.11.2018 թվականին Հայցորի կողմից Դատարանին ներկայացվել է <<Էքսպերտ Գրուպ>> ՍՊ ընկերությանը փորձաքննության արժեքը վճարելու վերաբերյալ վճարման հանձնարարականը:
Հայաստանի Հանրապետության նախագահի 2018 թվականի օգոստոսի 10-ի թիվ ՆՀ-385-Ա հրամանագրով 2019 թվականի հունվարի 01-ից դատավոր Արմեն Օնիկի Խաչատրյանը տեղափոխվել է ՀՀ սնանկության դատարան:
Նշված քաղաքացիական գործը 24.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 26.12.2018 թվականին:
II. Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում ՀՀ նախագահի վերը նշված հրամանագրի հիմքով սույն քաղաքացիական գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:

Ղեկավարվելով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ, 1495-րդ հոդվածներով, 1498-րդ հոդվածի 1-ին կետով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Թիվ ՇԴ1/1394/02/17 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի մարտի 12-ին, ժամը <<14:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`