Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵՄԴ/2640/03/15 քաղաքացիական գործով Լևոն Սարգսյանին ուղղված դատական ծանուցագիր

15.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասեր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵՄԴ/2640/03/15 քաղաքացիական գործով դիմումը՝ ‹‹Ռոսգոսստրախ-Արմենիա›› ԱՓԲԸ-ի ներկայացուցիչ՝ Անի Մարտիրոսյանի կողմից՝ կատարողական թերթը կատարման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու և այն վերականգնելու վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 1-ին մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Պատասխանող Լևոն Սարգսյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Լևոն Սարգսյանի հաշվառման հասցեն է՝ ք. Երևան, Դուրյան փող., տուն 27:
Սույն գործով դատական նիստը նշանակված է 2019թ. մարտի 18-ին, ժամը՝ 14:30-ին:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`