Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/15553/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԴ/15553/02/18
Պատասխանող` Լիլիթ Կոստանյանին
/Հասցե`ք. Երևան,Աջափնյակ, Աբելյան 9 շենք, 49/1բն. /

Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի ապրիլի 03-ին, ժամը 10:30-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/15553/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի ընդդեմ Լիլիթ Կոստանյանի, Ամալյա Բադոյանի, Անահիտ Եղիազարյանի՝ ք. Երևան, Աջափնյակ Աբելյան 9 շենք, 49/1 բնակարանի նկատմամբ մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը որոշելու, դրանից պատասխանող Լ.Կոստանյանի բաժինը բնեղենով առանձնացնելու, բաժինն առանձնացնելու ակնհայտ աննպատակահարմարության, համասեփականտեր պատասխանողների կողմից Լ. Կոստանյանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, ընդհանուր գույքում պատասխանող Լիլիթ Կոստանյանի բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:




Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`