Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԱՐԴ/2675/02/18 քաղաքացիական գործով շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու մասին հաղորդագրություն

15.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից հարուցվել է քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Ռաֆիկ Հակոբի Պողոսյանի՝ շարժական գույքը՝ 1991 թվականի արտադրության <<Զազ 91>> մակնիշի, 12 ԼՕ 120 հաշվառման համարանիշի (ըստ տեխնիկական անձնագրի՝ սեփականատերը Միսակ Հակոբի Խաչատրյանն է, հասցե՝ ք. Էջմիածին Կամո 39) տրանսպորտային միջոցը, տիրազուրկ ճանաչելու և սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին:

Խնդրվում է բոլոր քաղաքացիներին և կազմակերպություններին նշված տրանսպորտային միջոցի վերաբերյալ վեճի առկայության մասին տեղեկություններ ունենալու դեպքում հայտնել ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանին (հասցե` ք. Արմավիր, Հանրապետության թիվ 41, հեռ. 0237-2-40-00):


ԴԱՏԱՎՈՐ ԷԴ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Արմավիր, Հանրապետության 41

Հեռ..` +374 237 24000

Էլ. փոստ`