Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԱՎԴ/1534/02/18 քաղաքացիական գործով Արայիկ Վալոդյայի Կարապետյանին անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին Հաղորդում տալու մասին

15.02.2019

Տիպ` Քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին հայտարարություն
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258 հոսվածի հիմքերով



ԱՎԴ/1534/02/18

ՈՐՈՇՈՒՄ
/Հաղորդագրություն հրապարակելու մասին/

15.06.2018թ. ք.Արտաշատ


ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Գ.Բալյան, ուսումնասիրելով քաղաքացիական գործն ըստ դիմումի՝ Հազարավարդ Երանոսի Խաչատրյանի՝ քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջի մասին.

ՊԱՐԶԵՑ

Դիմելով դատարան Հազարավարդ Երանոսի Խաչատրյանը խնդրել է ՀՀ Արարատի մարզի Ոստան գյուղի Երևանյան 61 հասցեի բնակիչ Արայիկ Վալոդյայի Կարապետյանին՝ ծնված 19,02,1972թ. ճանաչել անհայտ բացակայող:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի՝ <<1. Դատավորն անհայտ բացակայողի գտնվելու վայրի մասին տեղեկություններ ստանալու նպատակով հարցում է անում բացակայողի վերջին հայտնի բնակության վայրի տեղական ինքնակառավարման մարմիններին, հայտնի վերջին գործատուին, ոստիկանության և քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:>>:

Դատարանը գտնում է, որ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում պետք է հաղորդագրություն հրապարակել ՀՀ Արարատի մարզի Ոստան գյուղի Երևանյան 61 հասցեի բնակիչ, 19.02.1972թ. ծնված Արայիկ Վալոդյայի Կարապետյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:

Դատարանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 258, 199, 200, 361 հոդվածներով.

ՈՐՈՇԵՑ

Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել ՀՀ Արարատի մարզի Ոստան գյուղի Երևանյան 61 հասցեի բնակիչ, 19.02.1972թ. ծնված Արայիկ Վալոդյայի Կարապետյանին անհայտ բացակայող ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին:
Որոշումն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:


ԴԱՏԱՎՈՐ` Գ.ԲԱԼՅԱՆ

Հասցե` ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, Շահումյան 19

Հեռ..` +37423522075

Էլ. փոստ`