Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/2109/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

ք. Վանաձոր, Մ.Գոշի 6, (0322) 2-40-39, www.court.am
ԼԴ/2109/02/17


Ե-------------------

Սերգեյ Անանյանին
/ք. Վանաձոր, , Մաշտոցի փող., 1-ին նրբ., թիվ 4ա տուն/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան քաղաքացիական գործով որպես հայցվոր ըստ հայցի Սերգեյ Անանյանի ընդդեմ Էդիկ Վարդանյանի, երրորդ անձ` Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի` հողամասի օգտագործման իրավունքի խախտումները վերացնելու և ինքնակամ կառույցը քանդելու պահանջի մասին:
Դատավորի արձակուրդում գտնվելու պատճառով նշված գործով դատական նիստը վերանշանակվել է 2019թ. փետրվարի 22-ին ժամը 10:45-ին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Վանաձորի նստավայրում /հասցեն' ք. Վանաձոր, Մ.Գոշի 6/:
Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ՀՀ 17.06.1998թ. քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակ և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 0322 2 40 39

Էլ. փոստ`