Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԴ/3621/02/18 քաղաքացիական գործով Հայկանուշ Ղազարյանին ուղղված դատական ծանուցագիր

21.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի /դատավորª Արթուր Մկրտչյան/ վարույթում է քննվում թիվ ԵԴ/3621/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցիª Գրիշա և Հակոբ Ղազարյանների՝ ընդդեմ համապատասխանողներ՝ սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Եղյանի, ‹‹Էվոկաբանկ›› ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ երրորդ անձինք՝ ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ի, Հայկանուշ Քյարամի Ղազարյանի, Արեգնազ Հաջիբաբի Ղազարյանի, Արմենուհի Գրիշայի Ղազարյանի, Սյուզաննա Հակոբի Ղազարյանի և Արեգնազ Հակոբի Ղազարյանի՝ 07.02.2017թ.-ին ք. Գյումրի, Ղուկասյան փողոց, 8-րդ շարք, թիվ 33 բնակելի տան վերաբերյալ անցկացված սակարկությունը (աճուրդը), 07.02.2017թ.-ին ‹‹Էվոկաբանկ›› ՓԲԸ-ին (իրավանախորդ ‹‹Պրոմեթեյ Բանկ›› ՓԲԸ) հաղթող ճանաչելու վերաբերյալ արձանագրությունը, ինչպես նաև 30.03.2017թ.-ին սնանկության գործով կառավարիչ՝ Հովհաննես Եղյանի և ‹‹Պրոմեթեյ Բանկ›› ՓԲԸ-ի միջև կնքված ք. Գյումրի, Ղուկասյան փողոց, 8-րդ շարք, թիվ 33 բնակելի տան առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում կատարված իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայնª եթե դատավարության մասնակից ֆիզիկական անձն իր հասցեն չի հայտնել, կամ նրա հայտնած հասցեով ուղարկված ծանուցագիրը վերադարձվել է դատարան, կամ դատական նիստը սկսվելու պահին դատարանը չի ստացել ծանուցման մասին անդորրագիրը, ապա դատարանը դատական ծանուցագիրը ուղարկում է այդ անձի հաշվառման հասցեով, ինչպես նաև համապատասխան համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` համապատասխան վարչական շրջանի ղեկավարին):
Հայկանուշ Ղազարյանին պատշաճ կերպով ուղարված ծրարը ետ է վերադարձվել դատարան:
Հայկանուշ Ղազարյանի հաշվառման հասցեն է՝ ք. Գյումրի, Ղուկասյան փող., շարք 8, տուն 33:

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 շենք

Հեռ..` +37410209710

Էլ. փոստ`