Թիվ ԼԴ/1209/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում
06.03.2019
պատասխանող` Մարուսյա Առաքելյանին
հասցեն` ք.Վանաձոր, Չուխաջյան 56/20
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի «Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ընդդեմ Հասմիկ Վազգենի Հակոբյանի և Մարուսյա Արմենակի Առաքելյանի` համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու, գույքից բաժինը բնեղենով առանձնացնելու անհնարինության պարագայում` գույքը հրապարակային սակարկությունների միջոցով վաճառելու և բռնագանձումը պարտապանի բաժնեմասի վրա տարածելու պահանջների մասին:
Սույն գործով նշանակվել է նախնական դատական նիստ 09.04.2019 թվականին, ժամը 10:00-ին (ք.Վանաձոր, Մ.Գոշի 6):
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը դատական նիստին, հակառակ դեպքում, ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի 1498 հոդվածի կարգով, նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:
Դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Առդիր` դատարանի 11.01.2019 թվականի որոշումը:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374032224032
Էլ. փոստ`