Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԿԴ 1/0555/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Պատասխանող- Սամվել Բորիսի Սարգսյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կոտայք/


ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Խաչիկյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի ՙՎՏԲ-Հայաստան բանկ՚ ՓԲԸ-ի ընդդեմ Սուսաննա Բորիսի Սարգսյանի, Բորիս Ալեքսանդրի Սարգսյանի, Ռոզա Գրիգորի Սարգսյանի, Ալեքսանդր Բորիսի Սարգսյանի և Սամվել Բորիսի Սարգսյանի` ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Տեղեկացնում ենք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 2019 թվականի ապրիլի 23-ին` ժամը 12:30-ին, ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Հրազդանի նստավայրում (ք. Հրազդան, Միկրոշրջան թղմ., փող. 1/1):
Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ ներկայանալու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Միաժամանակ հայտնում ենք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված պատասխանողի կամ հայցվորի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:

Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 1/1

Հեռ..` +374 223 21634

Էլ. փոստ`