Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/1072/02/17 քաղաքացիկան գործով դատական ծանուցագիր

14.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

<<01>> մարտի 2019թ.
Գործ թիվ ՇԴ3/1072/02/17

ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

Պարտապան Սմբատ Հովհաննիսյանին
(հասցե՝ ՀՀ Շիրակի մարզ, Շիրակավան, 1փ., 24տ)

Տեղեկացվում է այն մասին, որ ՀՀ ԱՆ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի Արթիկի բաժանմունքի կողմից ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացվել թիվ ՇԴ3/1072/02/17 քաղաքացիական գործով 01.10.2018 թվականին տրված կատարողական թերթում նշված պահանջը պարզաբանելու մասին դիմում։
Դիմումի քննության կապակցությամբ 2019 թվականի փետրվարի 28-ին ժամը 10։00-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի ապրիլի 04-ին։
Դուք (Ձեր ներկայացուցիչը) անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2019 թվականի ապրիլի 04-ին հրավիրվում եք ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)՝ նույն օրը ժամը 15։30-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6)։
Ի գիտություն
Գործին մասնակցող անձինք, իրավունք ունեն`
1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ.
2) հայտնելու բացարկ.
3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը.
4) հարցեր տալու դատավարության մասնակիցներին.
5) միջնորդություններ անելու, ցուցմունքներ տալու դատարանին.
6) դատական նիստի ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց փաստարկները և դիրքորոշումը.
7) գործի քննության ընթացքում դիրքորոշում հայտնելու գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների և փաստարկների վերաբերյալ.
8) բողոքարկելու դատական ակտերը.
9) կատարելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով կամ այլ օրենքներով նախատեսված այլ դատավարական գործողություններ:
Միաժամանակ տեղեկացվում է, որ գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել գործը քննել իր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա: Գործին մասնակցող անձն իրավունք ունի դատարանին խնդրել դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ: Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


Դատավորի օգնական Գ. Հակոբյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7

Հեռ..` +37431251025

Էլ. փոստ`