Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Թիվ ԵԴ/24126/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման ծանուցում:

15.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդված 3-րդ մասով


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com


Գործ թիվ ԵԴ/24126/02/18
<<11>> մարտի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանող`
Փառանձեմ Պողոսյանին
/ՀՀ, ք.Երևան, Թոթովենցի փող., 6/1 շ., բն. 30/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սեդա Ռևազյանի ընդդեմ Աշոտ Պողոսյանի, Փառանձեմ Պողոսյանի, Արմինե Պողոսյանի, Արփինե Պողոսյանի, Ալլա Նավասարդյանի՝ Երևան քաղաքի Նոր Նորքի Թոթովենց փողոցի 6/1 թիվ 30 բնակարանի Պատասխանողներին պատկանող բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Վերը նշված քաղաքացիական գործով նշանակվել է նախնական դատական նիստ` 03.04.2019 թվականին, ժամը 11:00-ին:
Դատավոր Հ. Շահնազարյանի աշխատակազմին է տրամադրվել Դատավորների 2019 թվականի վերապատրաստման դասընթացների ժամանակցույցը, որի համաձայն՝ դատավոր Հ. Շահնազարյանը 01.04.2019 թվականից մինչև 05.04.2019 թվականը ներառյալ մասնակցելու է պարտադիր վերապատրաստման դասընթացներին:
Նման պայմաններում Դատարանը գտնում է, որ պետք է նախնական դատական նիստ նշանակելու մասին որոշմամբ նշանակված նախնական դատական նիստի օրը տեղափոխել և այն նշանակել 16.04.2019 թվականին, ժամը 11:00-ին:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40):


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40

Հեռ..` (010) 33-95-96 (209)

Էլ. փոստ`