Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ1/0869/02/18 Քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ1/0869/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԿԱՍԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐՍԿՍԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2019 թվականի հունվարի <<24>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<Սեֆ Ինտերնեյշնլ ունիվերսալ վարկային կազմակերպություն>> ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 01528378, գրանցման համարը՝ թիվ 3, ՀՀ, ք. Երևան, Դավիթ Անհաղթ 23, թիվ 44, 45, այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Արարատ Սուրենի Մարտիրոսյանի (անձնագիր` АN0391741, տրված`28.02.2013 թվականին, 028-ի կողմից, հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սպանդարյան փող., տուն 16), Անահիտ Վեքիլյանի (հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սպանդարյան փող., տուն 16), Սուրեն Մարտիրոսյանի (հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սպանդարյան փող., տուն 16), Արմենակ Մարտիրոսյանի (հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սպանդարյան փող., տուն 16), Արփինե Մարտիրոսյանի (հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սպանդարյան փող., տուն 16, այսուհետ նաև` Պատասխանողներ)՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու, բաժնի վրա բռնագանձում տարածելու և գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՇԴ1/0869/02/18 քաղաքացիական գործին,
ՊԱՐԶԵՑԻ
I. 16.07.2018 թվականին դիմելով ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան)՝ Հայցվորի ներկայացուցիչը Դատարանից պահանջել է Պատասխանողներին համատեղ սեփականության իրավունքով պատկանող թիվ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքում գտնվող վարելահողից առանձնացնել Արարատ Մարտիրոսյանին պատկանող 1/5 բաժնեմասը և դրա վրա տարածել բռնագանձում՝ գումարն ուղղելով 22.09.2015 թվականին կայացված թիվ ՇԴ3/0377/02/15 վճռով բռնագանձվող գումարի կատարմանը, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության դեպքում ՀՀ Շիրակի մարզի Արթիկ համայնքում գտնվող վարելահողը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում ընդհանուր սեփականության մասնակիցների միջև՝ նրանց բաժիններին համաչափ բաշխել:
Դատարանի (դատավոր՝ Ս. Մնացյան) 17.07.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
Դատարանի (դատավոր՝ Ս. Մնացյան) 06.12.2018 թվականի որոշմամբ նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն և գործի վարույթը կասեցվել է:
09.01.2019 թվականին <<Վարմօն Ռիելթի>> ՍՊ ընկերության կողմից Դատարանին ներկայացվել է թիվ <<842-01/Վ-018>> եզրակացությունը:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 09-ի թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշմամբ 2019 թվականի հունվարի 14-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուրեն Ալեքսանի Մնացյանի լիազորությունները` պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ:
Նշված քաղաքացիական գործը 14.01.2019 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 15.01.2019 թվականին:
II. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործերը քննում է դատավորը՝ միանձնյա:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանում գործի քննությունը, (…) անցկացվում են դատարանի անփոփոխ կազմով, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Դատարանի կազմը փոխվելու կամ կազմում փոփոխության դեպքում կայացվում է գործը (…) վարույթ ընդունելու մասին որոշում, և գործի (…) քննությունն սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի՝ վերը նշված որոշման հիմքով գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ գործը պետք է ընդունել վարույթ:
III. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 157-րդ հոդվածի համաձայն.
<<2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`

1) նշանակվել է փորձաքննություն (…)>>:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի համաձայն.
<<1. Գործի վարույթը կասեցնելուց հետո մինչև դրա վերսկսումն արգելվում է գործով դատավարական գործողություններ կատարելը, բացառությամբ բացարկի կամ ինքնաբացարկի, հայցի ապահովման, ապացույցի ապահովման, հակընդդեմ հայցը վարույթ ընդունելու, փորձագետի միջնորդությամբ փորձաքննության կատարման ընթացքն ապահովելու, կատարողական թերթ տալու հետ կապված դատավարական գործողությունների:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները դատարանը կատարում է առանց գործի վարույթը վերսկսելու՝ սույն օրենսգրքով սահմանված կանոնների պահպանմամբ>>:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 84-րդ հոդվածի համաձայն.
<<(…) 2. Առաջին ատյանի դատարանը, ստանալով փորձագետի եզրակացությունը, այն հնգօրյա ժամկետում ուղարկում է գործին մասնակցող անձանց:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 159-րդ հոդվածի համաձայն.
<<1. Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:

2. Բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքից, դատարանը վերսկսում է գործի վարույթը, եթե գործի վարույթը կասեցնելուց հետո ի հայտ է եկել գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու հիմք` այդ հիմքը գործին մասնակցող անձանց հետ քննարկելու և համապատասխանաբար գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու նպատակով, կամ երբ տեղի է ունեցել դատական կազմի փոփոխություն, և գործը վարույթ է ընդունել նոր դատավորը։
3. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված հիմքով կասեցված գործով վարույթը վերսկսվում է, եթե`
1) վերադարձվել է Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, իսկ այն բողոքարկվելու դեպքում դրա վերաբերյալ կայացվել է բողոքը մերժելու մասին որոշում.
2) Սահմանադրական դատարանը կարճել է գործի վարույթը.
3) Սահմանադրական դատարանն ամբողջությամբ մերժել է գործի քննությունը, բացառությամբ այն դեպքի, երբ դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում իրականացվում է գործի դատաքննություն.
4) ուժի մեջ է մտել Սահմանադրական դատարանի որոշումը կիրառման ենթակա նորմատիվ իրավական ակտի դրույթի` Սահմանադրությանը համապատասխանության հարցի վերաբերյալ:
4. Սույն օրենսգրքի 157-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով գործի վարույթը կասեցվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, հայցվորին փոխարինելու վերաբերյալ միջնորդություն չներկայացվելու դեպքում դատարանը վերսկսում է գործի վարույթը և կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին որոշում>>:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 160-րդ հոդվածի համաձայն.
<<1. Դատարանը գործի վարույթը կասեցնելու կամ վերսկսելու մասին կայացնում է որոշում` եռօրյա ժամկետում այն ուղարկելով գործին մասնակցող անձանց:

2. Գործի վարույթը կասեցնելու մասին, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումները գործին մասնակցող անձինք կարող են բողոքարկել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
3. Գործի վարույթը կասեցնելու, ինչպես նաև գործի վարույթը վերսկսելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին դատարանի որոշումը վերացվելու դեպքում գործի վարույթը համարվում է վերսկսված>>:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն.
<< 1. Առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան, 2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը), 3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում, 4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ, 5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը, 6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին>>:
Վերը նշված իրավադրույթների իմաստով դատարանի իրավունքն է կասեցնելու գործի վարույթը, եթե նշանակվել է փորձաքննություն: Ընդ որում, օրենսդրի այս պահանջը կրում է հայեցողական բնույթ, իսկ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների: Ընդ որում, Դատարանը գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերանալու մասին իրեն հայտնի դառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ վերսկսում է գործի վարույթը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ որոշման իրավական հիմնավորումը, որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլ պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը (տե՛ս, ՀՀ վճռաբեկ դատարանը թիվ 3-1762 (ՎԴ) քաղաքացիական գործով 2007թ. նոյեմբերի 09-ին կայացրած որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ Դատարանի 06.12.2018 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործով նշանակվել է շինարարատեխնիկական և ապրանքագիտական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է <<Վարմօն Ռիելթի>> ՍՊ ընկերության փորձագետներին, իսկ գործի վարույթը կասեցվել է` մինչև փորձագիտական եզրակացության ստանալը: 09.01.2019 թվականին Դատարան է մուտքագրվել <<Վարմօն Ռիելթի>> ՍՊ ընկերության փորձագիտական հանձնաժողովի 24.12.2018 թվականի թիվ 842-01/Վ-018 եզրակացությունը:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստական հանգամանքները՝ Դատարանը գտնում է, որ սեփական նախաձեռնությամբ թիվ ՇԴ1/0869/02/18 քաղաքացիական գործի վարույթը պետք է վերսկսել և գործի քննությունը շարունակել ընդհատման պահից, քանի որ գործի վարույթի կասեցումն առաջացրած հանգամանքները վերացել են:
IV. 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հայցային վարույթի գործերով նախնական դատական նիստի անցկացումը պարտադիր է, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ կիրառում է արագացված դատաքննություն:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով 09.02.2018 թվականին ընդունված և 09.04.2018 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 27-րդ հոդվածի 5-րդ մասով, 84-րդ հոդվածի 2-րդ մասով, 124-րդ, 125-րդ, 159-160-րդ, 165-րդ, 166-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ

1. Թիվ ՇԴ1/0869/02/18 քաղաքացիական գործն ընդունել վարույթ, քաղաքացիական գործի վարույթը սեփական նախաձեռնությամբ վերսկսել և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի մարտի 20-ին` ժամը «15:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198, դատական նիստերի դահլիճ թիվ 1):
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`