Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՇԴ3/1137/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցում

15.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/1137/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅՑԱԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
նախագահությամբ` դատավոր Լ. Հովհաննիսյանը

2018 թվականի նոյեմբերի <<22>>-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով <<Կրոմվել Գրիգորյան>> ՍՊ ընկերության (ՀՎՀՀ՝ 04715794, պետական գրանցման թիվ 03 Ա 053564 վկայական, հասցե` ՀՀ, ք. Երևան, Տիգրան Մեծի 45/25, այսուհետ նաև` Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Հասմիկ Ավետիսի Մինասյանի (անձնագիր` AM0549771, տրված՝ 07.12.2011 թվականին, 028-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Սայաթ-Նովայի փողոց, տուն 23, այսուհետ նաև` Պատասխանող)՝ ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում գտնվող 08-002-0233-0035, 08-002-0242-0033 կադաստրային ծածկագրերով վարելահողերից և ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 23 բնակելի տնից պարտապանի բաժնեմասն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին հայցադիմումին,
ՊԱՐԶԵՑԻ

Հայցադիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ, 121-րդ և 122-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 13.11.2018 թվականին:
Հայցադիմումն ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:
Հայցադիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 124-րդ, 125-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

1. Հայցադիմումն ընդունել վարույթ:
2. Որոշումը գործին մասնակցող անձանց հանձնել առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց ուղարկել կայացման պահից եռօրյա ժամկետում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`