Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0642/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

15.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան/ Արաբկիրի նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ` ՙԷներգո Ցանց Մոնտաժ՚ ՍՊԸ-ին
/հասցեն` ք. Երևան, Գրիբոյեդովի 23/5/

Դատական ծանուցագիր
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվող թիվ ԵԴ/0642/02/19 քաղաքացիական գործն ըստ հայցի` Մարտիրոս Ափոյանի ընդդեմ պատասխանող ՙՅունիբանկ՚ ԲԲԸ-ի, երրորդ անձ ՙԷներգո Ցանց Մոնտաժ՚ ՍՊԸ-ի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 38-րդ հոդվածի համաձայն` Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ սույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով՝ մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:
Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից:
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 166-րդ հոդվածի համաձայն`
1. Առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
2. Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում

Դատավորի օգնական` Հ. Գյուրջինյան

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +(374)10 20-00-13

Էլ. փոստ`