Թիվ ԿԴ 2/1188/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին ծանուցում:
22.03.2019
Պատասխանող –Սուրեն Մանուկյանին
/ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, 8-25-21/
ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի /դատավոր` Ա.Խաչիկյան/ վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յուքոմ>> ՍՊԸ-ի ընդդեմ Սուրեն Մանուկյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` Դուք պարտավոր եք երկշաբաթյա ժամկետում դատարան ներկայացնել գրավոր պատասխան հայցադիմումի վերաբերյալ, կամ ներկայացնել լրացուցիչ ժամկետ խնդրելու վերաբերյալ հիմնավորված միջնորդություն: Պատասխան չներկայացնելն առաջացնում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հետևանքները, այն է` պատասխան չներկայացնելը դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
Հայցադիմումին կից փաստաթղթերը, դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են դատարանում:
Հասցե` ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Միկրոշրջան թաղամաս 13 փողոց 1/1
Հեռ..` +374 223 21634
Էլ. փոստ`