Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0155/16/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

25.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/0155/16/18 քաղաքացիական գործով
դատական ծանուցագիր

Շիրակ Հապետի Հայրապետյանին
/հասցեն` ք.Երևան, Իսակովի փող., 52/5շ., բն. 15/

Հայտնում ենք Ձեզ, որ 06.12.2018 թվականին ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ստացել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի Եյսկի քաղաքային դատարանի` Շիրակ Հապետի Հայրապետյանի վերաբերյալ դատական հանձնարարությունը, որը վերաբերվում է Կրանսոդարի երկրամասի Գույքային հարաբերությունների վարչության կողմից ներկայացված հայցադիմումին, ընդդեմ Շիրակ Հապետի Հայրապետյանի` գյուղատնտեսական նշանակության ներքո գտնվող հողերից հողամասը հարկադրաբար վաճառելու պահանջի մասին:
Նշված դատական հանձնարարության առնչությամբ դատական նիստը տեղի կունենա 2019թ. մայիսի 08-ին` ժամը 10:40-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենքում, թիվ 6 դահլիճում /հասցեն` ք. Երևան, Հ.Ներսիսյան 10, /ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան թիվ ԵԴ/0155/16/18 դատական հանձնարարության պահանջը կատարելու համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ժ.ԻՇԽԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 243635

Էլ. փոստ`