Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/4756/02/19 գործով դատական ծանուցում

25.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան /Արաբկիր նստավայր/
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ ԵԴ/4756/02/19
<<25>> մարտի 2019թ.
Հ Ր Ա Պ Ա Ր Ա Կ Ա Յ Ի Ն Ծ Ա Ն ՈՒ Ց ՈՒ Մ
Երրորդ անձ՝ Մարիաննա Գրիգորյանին
/ք.Երևան, Խորենացի փող. 25շ. 56բն./

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Արմեն Դանիելյան) 01.03.2019թ. որոշմամբ վարույթ է ընդունվել Աղասի Շավարշի Դանիելյանի հայցադիմումն ընդդեմ «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի, «Ունիվերսամ Ավան» ՍՊԸ-ի, երրորդ անձինք` Մարիաննա Գրիգորի Գրիգորյան, Անդրանիկ Շավարշի Դանիելյան, Սուսաննա Հարությունի Համբարձումյան, Հեղուշ Բագրատի Գալստյան, «Ֆլորես» աճուրդի տուն ՍՊԸ, Էմիլ Կազբեկի Զուլոյան, Վլադիմիր Սերգեյի Գասպարյան, Սուսաննա Համլետի Գասպարյան, Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի օրինական ներկայացուցիչներ` Վլադիմիր Սերգեյի Գասպարյան և Սուսաննա Համլետի Գասպարյան` 28.10.2013թ. թիվ 281013/2 երաշխավորության պայմանագրով Աղասի Շավարշի Դանիելյանի ստանձնած պարտավորությունները դադարած համարելու պահանջի մասին, որպիսի որոշումը և հայցն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել են Ձեզ:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը՝ դրանց ծանոթանալու նպատակով, դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Արաբկիր նստավայր՝ ք. Երևան, Հր.Ներսիսյան 10):
Միաժամանակ պարզաբանվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք օգտվում են կողմի իրավունքներից և կրում են նրա պարտականությունները, բացի հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու, հայցապահանջի չափ ավելացնելու կամ նվազեցնելու, հայցի առարկան կամ հիմքը փոխելու, հայցապահանջներից հրաժարվելու, հայցապահանջներն ընդունելու, հայցի ապահովում պահանջելու, արբիտրաժային համաձայնություն կնքելու, հաշտության համաձայնություն կնքելու, դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու և արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ հաշտարարական գործընթաց սկսելու իրավունքից
Նույն օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան: Հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Հայցադիմումի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։ Ելնելով գործի առանձնահատկություններից` դատարանը կարող է պատասխանողի միջնորդությամբ երկարաձգել պատասխան ներկայացնելու ժամկետը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Կ. ԱԶՆԱՈՒՐՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10

Հեռ..` +374-10-23-93-93

Էլ. փոստ`