Թիվ ԳԴ4/2535/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
25.03.2019
Պատասխանող – Արփինե Մանվելի Աբրահամյանին
/ք. Վարդենիս, Երիտասարդության 14/12/
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ <<ԷԿԼՕՖ>> ՈւՎԿ ՍՊ ընկերության հայցի ընդդեմ Արփինե Մանվելի Աբրահամյանի, Նվեր Հարութի Ավետիսյանի և Գագիկ Ռուբիկի Մկրտչյանի` գումարի բռնագանձման պահանջի մասին:
ՙ<<ԷԿԼՕՖ>> ՈւՎԿ ՍՊ ընկերության ներկայացուցիչ Էդգար Համբարձումյանը 2019 թվականի փետրվարի 07-ին դատարան է ներկայացրել կողմերի միջև 2019 թվականի փետրվարի 01-ին կնքված հաշտության համաձայնությունը և խնդրել է այն հաստատել վերջնական դատական ակտով:
Հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, հիշյալ քաղաքացիական գործով դատական նիստ է նշանակված 2019 թվականի ապրիլի 16-ին` ժամը 17:30-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում (ք. Սևան, Աբովյան փողոց հա. 6/1, դատական նիստերի դահլիճ հա. 3):
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐ Ս. ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան 6/1
Հեռ..` +374 261 20700
Էլ. փոստ`