Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2861/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Վաղարշակ Ալեքսանյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

26.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս


ԴԴ-9.1-
ԵԿԴ/2861/02/17
26 մարտի 2019թ.


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ

Պատասխանող`Վաղարշակ Ալեքսանյանին
/ք.Երևան, Սարյան փող., 35շ., բն.39/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԿԴ/2861/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Երևան համայնքի ընդդեմ Վաղարշակ Ռաֆիկի Ալեքսանյանի, երրորդ անձ` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` 917.018 ՀՀ դրամ գումարի, սկսած 04.07.2017թվականից մինչև սույն գործով դատական ակտի կայացման օրվա դրությամբ առաջացող վարձավճարի և դրա ուշացման համար պայմանագրի 14-րդ կետով հաշվարկվող տույժի գումարի բռնագանձման, Վաղարշակ Ալեքսանյանի հետ 06.05.2002 և 03.06.2003 թվականներին կնքված և նոտարական վավերացման ենթարկված պայմանագրերը լուծելու, Վաղարշակ Ալեքսանյանին տարածքն ազատ վիճակում Երևան համայնքին վերադարձնել պարտավորեցնելու և Վաղարշակ Ալեքսանյանի անվամբ կատարված վարձակալության իրավունքի պետական գրանցումը վերացնելու պահանջի մասին:
Դուք որպես պատասխանող` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. մայիսի 13-ին ժամը 10:20-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Անհրաժեշտ է ներկայացնել գրավոր ապացույցների բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498 հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10-28-97-77

Էլ. փոստ`