Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/29704/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

27.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/29704/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր




Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի (այսուհետ՝ նաև Ընկերություն) ընդդեմ Քրիստինե Պետրոսի Բակալյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ հայցվորի և Պատասխանողի միջև 06.06.2017 թվականին կնքված թիվ 4044-7669 վարկային պայմանագրի համաձայն` Պատասխանողին տրամադրվել է 200.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ, մինչև 06.06.2019 թվականը մարման ժամկետով, տարեկան 0 տոկոս տոկոսադրույքով:
Պատասխանողը պատշաճ չի կատարել վարկային պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 11.12.2018 թվականի դրությամբ վերջինիս պարտքը Բանկի նկատմամբ կազմում է 217.167,10 ՀՀ դրամ գումար:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 347-րդ, 881-րդ, 887-րդ հոդվածները, թիվ 4044-7669 վարկային պայմանագիրը պահանջել է Քրիստինե Պետրոսի Բակալյանից բռնագանձել 217.167,10 ՀՀ դրամ գումար, հիմք ընդունելով թիվ 4044-7669 վարկային պայմանագրի 1.2 և 1.3 կետերով նախատեսված տոկոսը և տոկոսի հաշվարկը՝ 158.266,70 ՀՀ դրամ՝ տրամադրված վարկի գումարի մնացորդի նկատմամբ հաշվարկվող տարեկան 0 տոկոս տոկոսադրույքով տոկոսները՝ մինչև պայմանագրի շամկետի ավարտը, սկսած 12.12.2018 թվականից, հիմք ընդունելով թիվ 4044-7669 վարկային պայմանագրի 2.1.6 կետով նախատեսված պահանջը՝ ժամկետանց վարկի մնացորդի 0.2 տոկոսի չափով տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար՝ մինչև վերոնշյալ վարկերի փաստացի մարումը, սկսած 12.12.2018 թվականից, թիվ 4044-7669 վարկային պայմանագրի 2.4.9 կետի համաձայն՝ վարկի հաշվի սպասարկման վճարը՝ ամսական վարկի մնացորդի 0.65 տոկոսի չափով մինչև պարտավորության դադարումը՝ սկսած 12.12.2018 թվականից, ինչպես նաև հայցվորի կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 18.12.2018 թվականին և կազմվել թիվ ԵԴ/29704/02/18 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 24.12.2018 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 10.01.2019 թվականի որոշմամբ <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Քրիստինե Պետրոսի Բակալյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 10.01.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Քրիստինե Պետրոսի Բակալյանի կողմից ստացվել է 29.01.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`

ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/29704/02/18 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<Յունիբանկ>> ԲԲԸ-ի ընդդեմ Քրիստինե Պետրոսի Բակալյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/29704/02/18 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 22.04.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:

ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`