Թիվ ԵԿԴ/4452/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
27.03.2019
Գործ հա. ԵԿԴ/4452/02/16
Պատասխանող` Հովար ՍՊԸ-ին
/Անդրադարձ մամուլի ակումբ ՀԿ/
/Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց պող., 2 շենք, 2-րդ հարկ, սենյակ 213/
/Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 34ա, բն. 29/
Որպես պատասխանող կողմ, 2019 թվականի ապրիլի 25-ին, ժամը 15:00-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԿԴ/4452/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի`Տիգրան Սարգսյանի ընդդեմ «Իրավունք Մեդիա» ՍՊԸ-ի, «Անկախ լրագրողների ցանց» ՀԿ-ի, «Մելտեքս» ՍՊԸ-ի, «Թերթ Էյ Էմ» ՍՊԸ-ի, «168 ժամ» ՍՊԸ-ի, «Հովար» ՍՊԸ-ի և Աշոտ Գրիգորյանի՝ զրպարտություն համարվող տվյալների հերքման, պատճառված վնասի հատուցման պահանջների մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Դատավորի օգնական Լ.Կարապետյան
Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.
Հեռ..` +374 10 33 95 96
Էլ. փոստ`