Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0627/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/0627/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Ռուբեն Սոսի Թումանյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,

ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ 21.10.2017 թվականին Բանկի և պատասխանող Ռուբեն Սոսի Թումանյանի միջև կնքված թիվ RL 1115329 վարկային պայմանագրի հիման վրա վերջինիս տրամադրվել է 459.900 ՀՀ դրամ գումարի չափով վարկ մինչև 21.10.2019 թվականը մարման ժամկետով, տարեկան 0 տոկոս տոկոսադրույքով, իսկ նախատեսված ժամկետում վարկը չմարելու դեպքում, ժամկետանց գումարի և հաշվարկված տոկոսագումարների նկատմամբ մինչև դրա ամբողջական մարումը սահմանվել է 0.1 տոկոսադրույք՝ յուչաքանչյուր օրվա համար, հաշվարկված տոկոսը պայմանագրով սահմանված ժամկետում չմարելու համար սահմանվել է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար ժամկետանց տոկոսագումարի 0.3 տոկոսի չափով:
Պատասխանողը պատշաճ չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 10.01.2019 թվականի դրությամբ պատասխանողի պարտքը Բանկի նկատմամբ կազմում է 356.619,50 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 918-րդ, 887-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածներով պահանջել է Ռուբեն Սոսի Թումանյանից բռնագանձել 356.619,50 ՀՀ դրամ գումար: Վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ Պայմանագրի 1.1-րդ կետով նախատեսված 0 տոկոս տոկոսադրույքի հաշվարկը շարունակել 10.01.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել քան 21.10.2019 թվականը: Ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ տոկոսների հաշվարկը 10.01.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0.1 տոկոսով՝ յուրաքանչյուր օրվա համար, հիմք ընդունելով 21.10.2017 թվականին կնքված թիվ RL 1115329 վարկային պայմանագրի 3.1 կետով նախատեսված տոկոսադրույքը, միաժամանակ ժամկետանց տոկոսի նկատմամվ տույժերի հաշվարկը 10.01.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել 0.3 տոկոսով, հիմք ընդունելով վարկային պայմանագրի 3.2 կետը: Պայմանագրի 2.5 կետով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 10.01.2019 թվականից մինչև վարկի փաստացի մարումը:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 15.01.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/0627/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 18.01.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 30.01.2019 թվականի որոշմամբ <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Ռուբեն Սոսի Թումանյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 30.01.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Ռուբեն Սոսի Թումանյանի կողմից ստացվել է 12.02.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատավոր Ս. Երիցյանը 25.03.2019 թվականից մինչև 12.04.2019 թվականը գտնվելու է ամենամյա արձակուրդում, իսկ 15.04.2019 թվականից 19.04.2019 թվականը մասնակցելու է դատավորների վերապատրաստման դասընթացներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/0627/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Ռուբեն Սոսի Թումանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/0627/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 22.04.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`