Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/0705/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/0705/02/19 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր




Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Երիցյանս, քննության առնելով, ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի (այսուհետ՝ նաև Բանկ) ընդդեմ Հովհաննես Արթուրի Ավոյանի (այսուհետ նաև` Պատասխանող)` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու հարցը,
ՊԱՐԶԵՑԻ

Դիմելով դատարան` Բանկը հայտնել է, որ կողմերի միջև 14.05.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի հիման վրա վերջինիս տրամադրվել է 297.000 ՀՀ դրամ գումարի չափով վարկ, մինչև 05.05.2020 թվականը մարման ժամկետով, տարեկան 9 տոկոս տոկոսադրույքով, իսկ նախատեսված ժամկետում վարկը չմարելու դեպքում, ժամկետանց գումարի և հաշվարկված տոկոսագումարների նկատմամբ մինչև դրա ամբողջական մարումը սահմանվել է տույժ յուրաքանչյուր ուշացած օրվա համար 0.09 տոկոսի չափով:
Պատասխանողը պատշաճ չի կատարել պայմանագրով ստանձնած պարտավորությունները և 14.01.2019 թվականի դրությամբ պատասխանողի պարտքը Բանկի նկատմամբ կազմում է 51.832,80 ՀՀ դրամ:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 918-րդ, 887-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ, 121-րդ, 122-րդ հոդվածներով պահանջել է Հովհաննես Արթուրի Ավոյանից բռնագանձել 51.832,80 ՀՀ դրամ գումար: Վարկի ոչ ժամկետանց մնացորդի նկատմամբ պայմանագրի 1.1 կետով նախատեսված 9 տոկոս տոկոսադրույքի հաշվարկը շարունակել 14.01.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը, բայց ոչ ավել քան 05.05.2020 թվականը: Ժամկետանց վարկի մնացորդի և հաշվարկված տոկոսների նկատմամբ տույժի հաշվարկը 14.01.2019 թվականից մինչև դրա փաստացի մարումը շարունակել օրական 0.09 տոկոսով՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար, հիմք ընդունելով 14.05.2018 թվականին կնքված վարկային պայմանագրի 6.1 կետով նախատեսված տոկոսադրույքը: Պայմանագրի 4.1 կետով նախատեսված ամսական սպասարկման վճարների հաշվարկը շարունակել 14.01.2019 թվականից մինչև փաստացի մարումը:
Հայցադիմումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում մուտքագրվել է 16.01.2019 թվականին և կազմվել թիվ ԵԴ/0705/02/19 քաղաքացիական գործը:
Քաղաքացիական գործը դատական կազմին հանձնվել է 21.01.2019 թվականին:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի` 31.01.2019 թվականի որոշմամբ <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Արթուրի Ավոյանի` գումարի բռնագանձման մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ:
Դատարանի` 31.01.2019 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու>> մասին որոշումը Հովհաննես Արթուրի Ավոյանի կողմից ստացվել է 12.02.2019 թվականին:
Պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել:
Դատավոր Ս. Երիցյանը 25.03.2019 թվականից մինչև 12.04.2019 թվականը գտնվելու է ամենամյա արձակուրդում, իսկ 15.04.2019 թվականից 19.04.2019 թվականը մասնակցելու է դատավորների վերապատրաստման դասընթացներին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 296-րդ հոդվածի համաձայն` դատարանները պարզեցված վարույթն իրականացնում են սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն գլխի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, եթե ներկայացվել է նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը չգերազանցող գումարի բռնագանձման պահանջ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը կարող է պարզեցված վարույթի կարգով քննել նաև այլ գործեր, եթե առկա է գործին մասնակցող բոլոր անձանց միջև կնքված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելու վերաբերյալ գրավոր համաձայնություն, և հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված ժամկետում գործին մասնակցող որևէ անձ չի առարկել գործը պարզեցված վարույթի կարգով քննելու դեմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում` պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու օրվան հաջորդող յոթնօրյա ժամկետում որոշում է կայացնում գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին, որում նշվում են դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը ոչ ուշ, քան այն կայացնելու հաջորդ օրն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի քննությունը պարզեցված վարույթի կարգով իրականացվում է առանց դատական նիստ հրավիրելու:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ առաջին ատյանի դատարանը պարզեցված վարույթի կարգով գործի քննության արդյունքով եզրափակիչ դատական ակտը կայացնում և հրապարակում է սույն օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված, իսկ դատարանի կողմից այդ ժամկետը երկարաձգվելու դեպքում` երկարաձգված ժամկետն ավարտվելու օրվանից մեկամսյա ժամկետում:
Դատարանը, արձանագրելով, որ պատասխանողի կողմից հայցադիմումի պատասխան չի ներկայացվել, լրացել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված հայցադիմումի պատասխան ներկայացնելու համար սահմանված երկշաբաթյա ժամկետը, գտնում է, որ գործը պետք է քննել պարզեցված վարույթի կարգով:
Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ, 199-րդ, 200-րդ, 296-298-րդ և 300-րդ հոդվածներով`


ՈՐՈՇԵՑԻ

Թիվ ԵԴ/0705/02/19 քաղաքացիական գործն, ըստ հայցի <<ՎՏԲ Հայաստան բանկ>> ՓԲԸ-ի ընդդեմ Հովհաննես Արթուրի Ավոյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, քննել պարզեցված վարույթի կարգով:
Թիվ ԵԴ/0705/02/19 քաղաքացիական գործով վճիռը հրապարակել 22.04.2019 թվականին Հայաստանի Հանրապետության դատական համակարգի պաշտոնական կայքում (www.court.am) տեղադրելու և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի գրասենյակ հանձնելու միջոցով (հասցե` քաղաք Երևան, Նազարբեկյան թաղամաս 40):
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:


ԴԱՏԱՎՈՐ Ս. ԵՐԻՑՅԱՆ

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`