Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/1195/02/18 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման, նախնական դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ

28.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս:

Քաղաքացիական գործով պատասխանող
Արմեն Մանուկյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան, Բակունցի նրբ., 2

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում թիվ ԳԴ/1195/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Ռաիսա Աշոտի Վահանյանի ընդդեմ Արմեն Մանուկյանի՝ ալիմենտի բռնագանձման պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Արմեն Մանուկյանին (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ. Սարուխան, Բակունցի նրբ., 2), սակայն ծրարը վերադարձվել է դատարան՝ «բացակա» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Դուք տեղեկացվում եք, որ թիվ ԳԴ/1195/02/18 քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակված է 2019 թվականի մայիսի 03-ին, ժամը 10:00-ին՝ դատարանում (ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ պատշաճ լիազորագրով, իսկ ի պաշտոնե ներկայացուցիչը նաև կարգավիճակը հաստատող փաստաթղթով) հրավիրվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`