Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1273/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

28.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի78-րդ հոդված

Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող
երրորդ անձ՝ Լիանա Ֆահրադյանին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մյասնիկյան 12շ., բն.27/

Դեռևս 2018թ. դեկտեմբերի 28-ի դատարանի գրությամբ Դուք պատշաճ կերպով ծանուցվել էիք, որ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Վարդանյանի վարույթում է գտնվում ըստ հայցի <<Կամուրջ>> ՈւՎԿ ՓԲ ընկերության ընդդեմ Տարոն Ստյոպայի Ղազարյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց՝ Ստեփան Ղազարյանի, Տիգրան Ղազարյանի, Լիանա Ֆահրադյանի և Վիկտորյա Ամիրխանյանի՝ բաժնեմասն առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և գումարն ընդհանուր սեփականության մասնակիցների միջև նրանց բաժիններին համաչափ բաշխելու, Տարոն Ղազարյանի բաժին գումարի վրա բռնագանձում տարածելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը բռնագանձելու պահանջների մասին հա. ԼԴ/1273/02/17 քաղաքացիական գործով 2019 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 12:30-ին նշանակված է նախնական դատական նիստ:
2019 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 12:30-ին նշանակված նախնական դատական նիստը Ձեր չներկայանալու պատճառով հետաձգվել և նշանակվել է 2019 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:30-ին /դահլիճ N5/:
Խնդրում եմ նշված օրը և ժամին ներկայանալ կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված նախնական դատական նիստին:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6

Հեռ..` +374322 2-33-93

Էլ. փոստ`