Թիվ ԼԴ4/1213/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
28.03.2019
Պատասխանող՝ Սիմա Մարգարյանին
/Լոռու մարզ, գ.Մեծ Պարնի/
ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության ընդդեմ Արամիկ Սամվելի Մարգարյանի, Ասյա Մարգարյանի, Սիմա Մարգարյանի և Հրաչ Մարգարյանի՝ ընհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու, դրա վրա բռնագանձում տարածելու, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու և ստացված գումարը համասեփականատերերի միջև բաժիններին համաչափ բաշխելու, պատասխանող Արամիկ Մարգարյանի բաժին գումարի վրա բռնագանձում տարածելու պահանջների մասին հա. ԼԴ4/1213/02/17 քաղաքացիական գործը:
2018 թվականի դեկտեմբերի 19-ի դատական ծանուցագրով Դուք պատշաճ կերպով ծանուցվել էիք, որ սույն քաղաքացիական գործով 2019թ. փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին նշանակվել է նախնական դատական նիստ, սակայն նշված օրը և ժամին Դուք չեք ներկայացել կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված նախնական դատական նիստին, ինչպես նաև դատարանին չեք խնդրել գործը քննել Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, կամ դատական նիստն անցկացնել Ձեր բացակայությամբ:
Սույն քաղաքացիական գործով 2019թ. փետրվարի 27-ին, ժամը 12:00-ին նշանակված նախնական դատական նիստը վերոնշյալի պատճառով հետաձգվել և նշանակվել է 2019թ. մայիսի 21-ին, ժամը 12:00-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +374322 2-33-93
Էլ. փոստ`