Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/0770/02/15 քաղաքացիականգործով դատական ծանուցագիր

29.03.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԿԴ/0770/02/15 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր

պատասխանող՝ Ռուբեն Լևոնի Մարկոսյանին
ՀՀ, ք. Երևան, Տերյան 25շ., բն.26

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Լոկալ Դիվելոփըրզ>> ՍՊԸ-ի ընդդեմ Լևոն Սամսոնի Մարկոսյանի, Ռուբեն Լևոնի Մարկոսյանի, Էմմա Պետրոսի Օգանեզովայի՝ սեփականության օտարման պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի՝ Լևոն Սամսոնի Մարկոսյանի, Ռուբեն Լևոնի Մարկոսյանի և Էմմա Պետրոսի Օգանեզովայի ընդդեմ <<Լոկալ Դիվելոփըրզ>> ՍՊԸ-ի, երրորդ անձ, <<Անիկոմ>> ՍՊԸ-ի՝ սեփականության իրավունքը խախտող և դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողություները վերացնելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի հունիսի 6-ին, ժամը 12:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:



Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`